Հայերեն   English   Русский  

​Հիլարի Քլինթոնը վատ ինքնազգացողության պատճառով լքել է Նյու Յորքի սգո միջոցառումը. Տեսանյութ


  
դիտումներ: 602

AP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը վատ ինքնազգացողության պատճառով ստիպված է եղել լքել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կապակցությամբ անցկացված սգո միջոցառումը:

Սակայն Քլինթոնի շտաբի ներկայացուցչի խոսքով՝ նախագահի թեկնածուի ինքնազգացողությունը վատացել է շոգի պատճառով և այժմ նրա առողջական վիճակն անհանգստություն չի առաջացնում: Գրում է Russian.rt.com-ը:

Իսկ այդ միջադեպը հերթական անգամ Հիլարի Քլինթոնի առողջական վիճակի մասին նոր քննարկումների առիթ է դարձել և հարց առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում, թե արդյոք Քլինթոնն ունակ կլինի իրականացնել Սպիտակ տան ղեկավարի պարտավորությունները:

Իր հերթին լրագրող Չարլզ Օռտելին կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է, որպեսզի Քլինթոնն ազնվորեն պատասխանի իր առողջական վիճակին առնչվող հարցերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: