Հայերեն   English   Русский  

Ամաչում եմ, որ չգիտեի Հայոց ցեղասպանության մասին. «Խոստում» ֆիլմի հերոսուհի Շարլոտ Լե Բոն


  
դիտումներ: 1181

Սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ հայ եւ համաշխարհային կինոսերների ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Խոստում» կինոնկարի պրեմիերան։ Կարմիր գորգով անցնելիս Ֆիլմի առաջին ցուցադրությունը դիտելու եկած հյուրերից փայլել են օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը, Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ կինոնկարի սաունդթրեքի հեղինակ աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Տորոնտոյի միջազգային կինոփառատոն

 Շարլոտ Լե Բոն,Սերժ Թանկյան

Այս կարեւոր կինոիրադարձությունը լուսաբանելու էին շտապել բազմաթիվ լուսանկարիչներ, որոնք օսկարակիր Քրիստիան Բեյլին ֆիքսել էին կնոջ՝ Սանդրա (Սիբի) Բլեյզիքի հետ։

Օսկար Այզեքը ներկայացել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան անմոռուկով։

Իսկ ֆիլմի գլխավոր հերոսուհի Շարլոտ Լե Բոնը կարմիր գորգով անցնելիս փայլել էր Dior ապրանքանիշի կարմիր զգեստով։

Շարլոտ Լե Բոն

Շարլոտը միակն է եղել, որը սիրով պատասխանել է կարմիր գորգի շուրջ հավաքված լրագրողների հարցերին։

Entertainment Tonight Canada-ի հարցին՝ արդյոք Լե Բոնը գիտեր Հայոց ցեղասպանության մասին, 30-ամյա գեղեցկուհին ասել է.

«Ոչ, չգիտեի։ Ամաչում եմ դրա համար։ Բայց որքան շատ կարդացի, տեղեկացա դրա մասին, այնքան հստակ հասկացա, որ կատարվածը սարսափելի պատմություն էր։ Բայց միեւնույն ժամանակ ես ինձ լավ էի զգում, քանզի նկարահանվում էի նման օգտակար ֆիլմում»,- նշել է Շարլոտը՝ ավելացնելով, որ այս դերն իր համար շատ լավ հնարավորություն էր՝ աշխատելու Թերի Ջորջի եւ հիանալի դերասանների հետ։

Քանի որ «Խոստում» ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, հաղորդավարուհին հետաքրքրվել է, թե ի վերջո գլխավոր հերոսուհին ո՞ւմ է ընտրում։ Սակայն կանադուհին, ինտրիգը պահելով, խուսափում է պատասխանից՝ նշելով, որ ինքն էլ չգիտի (դիտել 5-րդ րոպեից)։

Առավել մանրամասն՝ տեսանյութում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: