Հայերեն   English   Русский  

​Սեպտեմբերի 13-ին աշխարհում նշվում է Ծրագրավորողի տոնը


  
դիտումներ: 2696

Այն նշվում է տարվա 256-րդ օրը: 256-ն ընտրվել է այն պատճառով, որ դա ամբողջ թվերի այն քանակությունն է, որը կարելի է արտահայտել մեկ ութերորդ բայթի միջոցով:

Ինչպես նաև դա 2 թվի ամենամեծ աստիճանն է, որը փոքր է տարվա օրերի քանակից` 365-ից:

Մենք ամեն օր օգտվում ենք ծրագրավորողների աշխատանքի արդյունքներից: Հեռուստացույց ենք նայում, ռադիո ենք լսում, հեռախոսով ենք խոսում, համացանցում որոնումներ ենք կատարում:

Ծրագրավորումը մեկն է այն մասնագիտություններից, որն այդքան մեծ տեղ ունի մեր առօրյայում:

Հայաստանում շատ շատերը ցանկանում են սովորել ծրագրավորում:

Ծրագրավորումը ժամանակակից մասնագիտություն է, հետաքրքիր և բարձր վարձատրվող, ուստի շատ տրամաբանական է, որ մարդականց մոտ առկա է այն սովորելու մեծ ցանկություն:

Լավ ծրագրավորող դառնալու համար պետք է՝

.սովորել անգլերեն

.ընտրել ճիշտ ծրագրավորման լեզու

.օգտվել որակյալ ռեսուրսներից

.շփվել մասնագետների հետ

.և իհարկե ծրագրավորել

Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը աճում է հսկայական արագությամբ, ու ծրագրավորողները հիմա ամբողջ աշխահում ամենապահանջված մասնագետներն են: ՏՏ ոլորտը նաև աշխարհի ամենաբաց ու ներառական ոլորտներից մեկն է:

«Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Պողոսյանի խոսքով անհրաժեշտ է մասնագիտանալ այս ոլորտում, խորացնել գիտելիքները և կիրառել գործնական ոլորտում: Ծրագրավորողը կարող է և պարտավոր է զարգացնել երկիրն ու ապացուցել, որ խելացի մարդիկ լավ աշխատանք կարող են գտնել հենց հայրենիքում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: