«Հայկական Գանձեր». 3D ճանապարհորդություն դեպի Արցախ և Հայաստան
Նախագիծը իրենից ներկայացնում է 3D ճանապարհորդությունների շարք դեպի Արցախի և Հայաստանի պատմական հուշարձաններ՝ Տաթևի վանք, Ղազանչեցոց եկեղեցի և այլն։ Նախագիծը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն ռուսերեն։ «Հայկական Գանձերը» հավելվածը ներբեռնելու համար հարկավոր է iPhad-ով «App Store»-ից ներբեռնել ծրագիրը: Այժմ այն հասանելի է միայն iPhad-ի համար, սակայն շուտով հասանելի կլինի նաև անդրոիդներին: Տաթևի վանական համալիրի ներբեռնումն անվճար է, իսկ մյուս եկեղեցիներ «այցելելը»՝ վճարովի:
«Մենք փորձել ենք ստեղծել մի նախագիծ, որը ամբողջ աշխարհին կներկայացնի Հայաստանի մշակույթը: Հայաստանը սմարթ տեխնիկայի շուկայում պատշաճ ներկայացված չէ, սակայն այս նախագծով մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը ամբողջ աշխարհում ճանաչեն որպես թանգարան՝ բաց երկնքի տակ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական Գանձեր» նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ արդեն դրական արձագանքներ ունենք, մարդիկ ցանկանում են գալ Հայաստան։
Հեղինակները նշեցին, որ ֆինանսական աջակցության բացակայության հետևանքով «ճանապարհորդության» ընթացքում ներկայացվում են միայն 9 եկեղեցիներ, սակայն ծրագրեր են մշակվում նման օժանդակություն ստանալու համար։ Ծրագրվում է կազմակերպել հեռուստամարաթոն միջոցներ հավաքելու համար;
Ըստ նախագծի գաղափարի հեղինակ Վլադիմիր Սոֆյանի՝ սա նաև դրական ազդեցություն կունենա սփյուռքի գործունեության համար. նոր սերունդը, որը քիչ հնարավորություններ ունի Հայաստան այցելելու, սրա միջոցով կծանոթանա Հայաստանին և դրա մշակութային ժառանգությանը։