Հայերեն   English   Русский  

Միխայիլ Շումախերի համազգեստը աճուրդի է հանվել 25,000 դոլարով


  
դիտումներ: 880

Սպասվում է, որ Ֆորմուլա մեկի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի մրցավազքային համազգեստը այս ամսվա վերջին կազմակերպվելիք աճուրդում կվաճառվի 25,000 դոլարով:

Կարմիր և սպիտակ Ֆերարիի համազգեստը մրցարշավի լեգենդը կրել է 2006թ-ին Բրիտանիայի գրան պրիի ժամանակ:

Համազգեստի վրա պատկերված են հովանավորների նշանները, իսկ օձիքի հետևի կողմում Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի նշանը:

Միխայիլ Շումախեր

Շումախերը 2006թ-ի մրցարշավի ժամանակ զբաղեցրել է երրորդ տեղը, Կիմի Ռայկոնենից և Ֆերնանդո Ալոնսոյից հետո:

Աճուրդը տեղի կունենա հուլիսի 31-ին, որտեղ նաև կվաճառվի Ճապոնիայի գրան պրիի ժամանակ Ալոնսոյի կրած համազգեստը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: