Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր թվիթերյան էջում հաղորդել է, որ 2017-18 թվականների մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Կիևում:
«ՈւԵՖԱ-ն որոշում
է կայացրել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումն անցկացնել Կիևում»,- իր միկրոբլոգում
գրել է Ուկրաինայի նախագահը:
Նշենք, որ ՈւԵՖԱ-ի
պաշտոնական կայքում այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել: