Հայերեն   English   Русский  

Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ


  
դիտումներ: 3117

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Տիգրան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից: Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանն ազատվել են վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Կառավարության աշխատակազմում ուշագրավ մի պաշտոնանկություն էլ է կատարվել. իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը: Նա առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է: Նախքան այդ պաշտոնը զբաղեցնելը` 2012-2014թթ.-ին, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր։ Դումանյանը համարվում է Հովիկ Աբրահամյանի կադրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: