Քիմ Քարդաշյանը 4 օրում 6 հազար սելֆի է արել
Քրոջ միկրոբլոգում Քարդաշյանը գրել է, որ ընդամենը 4 օրերի ընթացքում հասցրել է ավելի քան 6 հազար սելֆի անել:
Այս անգամ իր լուսանկարների համար որպես հարմար վայր Քարդաշյանն ընտրել էր Մեքսիկայի Պունտա Միտա քաղաքը, որտեղ վերջերս է հանգստացել: Հանգստի ընթացքում Քիմը հասցրել է 9 լողազգեստ, ինչպես նաև մեկ օրվա ընթացքում մի քանի սանրվածք փոխել:
Ավելորդ է ասել, որ նա յուրաքանչյուր կերպարի համար նաև համապատասխան աքսեսուարներ և դիմահարդարում է ընտրվել: Քարդաշյանի երկրպագուների մոտ տպավորություն է ստեղծվել, որ նա ամենևին էլ հանգստանալու նպատակով չէր մեկնել Մեքսիկա: Նրանք կարծում են, որ Քիմը հավանաբար մեկ ժամում գրեթե 100 սելֆի է հասցրել անել, եթե իհարկե չի խաբել:
Սակայն նա դեռևս չի հասցրել արված լուսանկարներից ինստգարամում հրապարակել, իսկ դա նրա դեպքում հազվադեպ հանդիպող երևույթ է: