Հայերեն   English   Русский  

​Լոնդոնի քաղաքապետն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնին է ցանկանում տեսնել


  
դիտումներ: 1088

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Լոնդոնի առաջին մահմեդական քաղաքապետ Սադիք Խանն ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում իր աջակցությունն է հայտնում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնին:

Խանն ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի հակամահմեդական հայտարարությունները ձեռնտու են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Որպես երկու դուստրերի հայր, ես կարծում եմ, որ այն փաստը, որ աշխարհի ամենակարևոր քաղաքական գործիչը կին կարող է դառնալ, կարևոր հաղորդագրություն կլինի աշխարհին և հույս ունեմ, որ նա հաղթանակ կգրանցի», - հայտարարել է Սադիք Խանը:

ԱՄՆ կատարած իր առաջին այցի շրջանակներում Խանը նաև հայտարարել էր, որ Հիլարի Քլինթոնի մեծ երկրպագուն է:

Ավելի վաղ Fox News հեռուստաընկերությունը վերջերս անցկացված հարցման արդյունքներ էր հրապարակել, որի համաձայն` Հիլարի Քլինթոնի և նրա մրցակից Դոնալդ Թրամփի ընտրազանգվածները գրեթե հավասարվել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: