Հայերեն   English   Русский  

​Նյու Ջերսիում պայթյուն է որոտացել. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 488

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի երկաթուղային կայարանի տարածքում, որտեղ ավելի վաղ կասկածելի սարք էր հայտնաբերվել, պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնում է NJ.com պորտալը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի վաղ РИА Новости լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Նյու Ջերսի նահանգի Էլիզաբեթ կայարանում կասկածելի փաթեթ է հայտնաբերվել, որի մեջ ենթադրաբար ինքնաշեն պայթյուցիկ սարք է եղել:

Միջադեպի հետևանքով կայարանում գնացքների տեղաշարժը դադարեցվել էր:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Նյու Յորքի արևմտյան հատվածում` Մանհեթենում, ևս պայթյուն էր որոտացել, որի հետևանքով 29 քաղաքացի էր տուժել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: