Հայերեն   English   Русский  

Հիլարի Քլինթոնը Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկել է Դոնբասում տիրող իրավիճակը


  
դիտումներ: 762

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ, որի շրջանակներում քննարկել է Դոնբասում տիրող իրավիճակը: Կայացած հանդիպման մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru.-ն:

Հայտարարվել է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցային քաղաքականության արդյունավետությանն ու Ուկրաինայում բարեփոխումների իրականացման գործընթացին առնչվող հարցեր:

Հաղորդվել է նաև, որ Հիլարի Քլինթոնը Պյոտր Պորոշենկոյին և ուկրաինացի ժողովրդին շնորհավորել է անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Իսկ Պյոտր Պորոշենկոն իր հերթին Քլինթոնին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման հարցում ցուցաբերած աջակցության համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: