France Football-ը ներկայացրել է Ոսկե գնդակի պարգևատրման նոր ձևաչափը
դիտումներ: 815
Այսուհետ տարվա լավագույն ֆուտբոլիստին ընտրելու են միայն մարզական լրագրողները: ՖԻՖԱ-ի հետ համագործակցության ժամանակ ձայների իրավունք ունեին նաև ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները:
Բացի այդ, 23-ի փոխարեն, այսուհետ Ոսկե գնդակին հավակնելու են 30 ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «France Football»-ին ու ՖԻՖԱ-ին չէր հաջողվել համաձայնության գալ նոր պայամանգրի մի շարք կետերի հարցում: