Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
դիտումներ: 766
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով արտգործնախարարությանը, հանդիպմանը բացի համանախագահներ Իգոր Պոպովից (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքից (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոյից (Ֆրանսիա), մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր և բանակցությունների ընթացքում գրանցված ձեռքբերումները: