Հայերեն   English   Русский  

Բժշկական հայտնագործություններ, որոնց հեղինակները հայերն են (մաս 1)


  
դիտումներ: 1403

Խոր ուսումնասիրողների համար զարմանալի չէ, որ Հայաստանը բժշկական ոլորտում հաջողություններ է գրանցում: Չնայած իր փոքր չափերին, կովկասյան այս ազգը անգնահատելիորեն նպաստել է բժշկական մասնագիտության առաջընթացին:

Հայ բժիշկները, բժշկական հետազոտողները անցյալ դարի որոշ կարևորագույն նորամուծությունների հեղինակն են:

1- Վարազդատ Կազանճեան. Ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայրն

kazanjian

Գյուտը:

Կազանճեանը երիտասարդ տարքիում համիդյան կոտորածների ժամանակ հեռացել է Օսմանյան կայսրությունից, որտեղ նա աշխատում էր տեղական բաժանմունքի: Հաստատվելով Բոստոնում՝ Վարազդատը սկսել է աշխատել է տեղական էլեկտրամոնտաժային գործարանում, որտեղ նրա արտառոց հմտությունները հդրդում են նրան ուսումնասիրել ստոմատոլոգիա Հարվարդում: Համաշխարհային պատերազմի ընթացքում Կազանճեանը ուղարկվում է Ֆրանսիա՝ ռազմադաշտում բժշկական առաքելություն իրականացնելու: Չնայած նա մասնագիտությամբ ատամնաբույժ էր, զինվորների դեմքի վրա սարսափելի վերքերի տեսարանները նրա մեջ խորը կարեկցանք առաջացրին և հանգեցրեցին նրան, որ ամենապարզունակ պայմաններում, դաշտային հոսպիտալներում նա սկսեց իրականացնել նորարարական վիրաբուժական միջամտություններ:

Ինչու է դա կարևոր.

Դոկտոր Կազանճեանի նորարարություններն ուղղակիորեն նպաստեցին պլաստիկ վիրաբուժության ոլորտի զարգացմանը՝ նրան բերելով Հարվարդի պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորի համբավ: Նա Մեծ Բրիտանիայի թագավոր Գևորգ 5-րդի կողմից պարգևատրվել է Saint Michael և Saint George շքանշաններով, ինչպես նաև արժանացել է պլաստիկ և վերականգնողական վիրաբույժների ամերիկյան միության պատվավոր մրցանակի:

Նրա աշխատանքը հնարավորություն տվեց բազմաթիվ վիրավորներ զինվորներին վերականգնվել պատերազմի ժամանակ ստացած բավական լուրջ և վտանգավոր վերքերից: Այս տեխնիկան, ի վերջո, դարձավ սովորական նաև քաղաքացիական կյանքում: Ավտովթարների, այրվածքների և այլ միջադեպերից վիրավորվածներն այժմ բուժօգնություն էին ստանում մարդկության պատմության մեջ վիրաբուժության ամենավերջին տեխնոլոգիաներով:

Պարոն Կազանճեանի ջանքերի կարևորությունը այսօրվա կոսմետիկ պլաստիկ վիրաբուժության պայմաններում կարող է աննկատ մնալ, բայց արժի հիշել, որ կատարյալ քթերի և կատարյալ կրծքերի պատմությունը սկսվում է հայ ատամնաբույժից, որը պայքարում էր համաշխարհային պատերազմի վիրավոր զինվորների կյանքի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: