Այսօր Լեզուների օրն է
«Լեզուները ﬔծ դեր են խաղում մարդկանց համար: Բազմալեզվությունը ﬕշտ խրախուսվել է, քանի որ եվրոպացիները հետզհետե էլ անելի շարժունակ են դառնում, իրենց կյանքի ﬕ մասն անց են կազմում հայրենիքից դուրս: Տարբեր լեզուների տիրապետելն անհրաժեշտ է ոչ ﬕայն առօրյայում, այլեւ եվրոպական ժողովրդավարական արժեքների յուրացման գործընթացում, որն ընդգրկում է նաեւ Եվրաﬕության կառույցների հետ հարաբերությունները,-շնորհավորելով լեզուների եվրոպական օրվա կապակցությամբ` ասել է Եվրահանձնաժողովի բազմալեզվության հարցերով հանձնակատար Լեոնարդ Օրբան:
Նշենք, որ 2008 թվականը ՄԱԿ-ի կողﬕց հայտարարվել է լեզուների ﬕջազգային տարի:
Աշխարհում գոյություն ունեն 6000 –7000 լեզուներ, որոնցով խոսում է 189 անկախ պետությունների վեց միլիարդ բնակիչ:
Ներկայացնենք փաստեր լեզուների վերաբերյալ՝
.Եվրոպայում կա մոտ 225 բնիկ լեզու, որոնք կազմում են աշխարհի ամբողջ լեզուների շուրջ 3%-ը:
.Ամենաշատ լեզուներով խոսում են Ասիայում և Աֆրիկայում:
.Աշխարհի բնակչության առնվազն կեսը երկլեզու կամ բազմալեզու է, այսինքն` նրանք խոսում են երկու կամ ավելի լեզուներով:
.Կյանքի առաջին տարում երեխան արտաբերում է մի շարք տարբեր հնչյուններ: Մեկ տարեկանում արտաբերվում են առաջին հասկանալի բառերը: Երեք տարեկանում կազմվում են բարդ նախադասություններ, իսկ հինգ տարեկան հասակում երեխան գիտի մի քանի հազար բառ:
.Մայրենի լեզուն սովորաբար այն լեզուն է, որը մարդն ամենալավը գիտի և ամենահաճախն է օգտագործում: Սակայն կան մարդիկ, որոնք երկու լեզվի հավասարաչափ են կիրառում: Այնուամենայնիվ, այդ երկու լեզուների միջև չկա կատարյալ հավասարակշռություն:
.Երկլեզվությունը շատ առավելություններ ունի. այն դյուրին է դարձնում ուրիշ լեզուներ սովորելը, լավացնում է մտածելու գործընթացը և խթանում մարդկանց և նրանց մշակույթների հետ շփումը:
.Լեզուները փոխկապված են միմյանց հետ, ինչպես ընտանիքի անդամները:
Եվրոպական լեզուներից շատերը պատկանում են հնդեվրոպական մեծ լեզվաընտանիքին:
.Ռոմանական լեզուներն են իտալերենը, ֆրանսերենը, իսպաներենը, պորտուգալերենը և ռումիներենը:
.Սլավոնական լեզուներն են ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը, լեհերենը, չեխերենը, սլովակերենը, սլովեներենը, սերբերենը, խորվաթերենը, մակեդոներենը, բուլղարերենը և այլն:
.Ռուսաստանը (որի բնակչության թիվը148 միլլիոն է) իր տարածքով համարվում է ամենամեծ թվով լեզու ունեցող երկիրը՝ 130 –ից 200 ըստ չափանիշների:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ