Հայերեն   English   Русский  

Այսօր` սեպտեմբերի 27-ին, ողջ աշխարհում նշվում է զբոսաշրջության համաշխարհային օրը (World Tourism Day)


  
դիտումներ: 1543

Զբոսաշրջության համաշխարհային օրը սահմանվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1979թ.՝ իսպանական Տորեմոլինո քաղաքում, և ամեն տարի նշվում է սեպտեմբերի 27-ին: Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1970թ. այս օրը ընդունվել է Տուրզիմի համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը:

Տոնի նպատակն է զբոսաշրջության քարոզումը, համաշխարհային հանրության տնտեսության մեջ տուրիզմի ունեցած ներդրման լուսաբանումը, տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը: Այն կոչված է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել զբոսաշրջության կարևորության և դրա սոցիալական, մշակութային, տնտեսական նշանակության վրա:

Տոնը ավելի քան 30 տարի նշվում է աշխարհի շատ երկրներում: Այդ օրը տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ և փառատոներ՝ նվիրված զբոսաշրջությանը և զբոսաշրջային բիզնեսին: Հատկանշական է, որ աշխարհում առաջին տուրիստական գործակալությունը բացվել է 1841թ.՝ Թոմաս Կուկի կողմից:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: