Հայերեն   English   Русский  

​Հիլարի Քլինթոնը պատմել է, թե ինչ խոսքերով է Դոնալդ Թրամփը վիրավորել կանանց


  
դիտումներ: 522

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը նախընտրական հեռուստաբանավեճերի ընթացքում Հանրապետական կուսակցությունից առաջադրված իր մրցակից թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է սեքսիզմի և ռասայական խտրականության դրսևորման մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

«Նա կանանց խոզեր, հիմարներ և շներ է անվանել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Քլինթոնի խոսքերը:

Իսկ լատինամերիկյան ծագում ունեցող մի կնոջ Թրամփը «տիկին տնային տնտեսություն» է անվանել: Իսկ միլիարդատեր թեկնածուն իր հերթին հերքել է բոլոր մեղադրանքները:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը հիշեցրել է նաև, որ իր մրցակցի դեմ 40 տարի առաջ ռասայական խտրականության դրսևորման մեղադրանքով հայց է ներկայացվել: Ի պատասխան Թրամփը հայտարարել է, որ տվյալ հայցը կարգավորվել է առանց իր մեղքն ընդունելու անհրաժեշտության:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: