Անջելինա Ջոլին նյարդային խանգարման շեմին է հայտնվել
Ինչպես հայտնել է Ջոլիին մոտ կանգնած աղբյուրը նա ամենևին էլ անսիրտ ռոբոտ չէ և նույնպես տառապում է Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության պատճառով:
Թեև պաշտոնապես երկու տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվելու նախաձեռնությունը հենց դերասանուհուն է, սակայն վերջինիս համար այդ գործընթացը տանջալի դժվար է անցնում:
Ինչպես հայտնել է People ամսագրի աղբյուրը, ներկա պահին դերասանուհին պայքարում է իր զգացմունքների դեմ: Հավանաբար դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Ջոլին արգելափակում է Բրեդի բոլոր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները և արդեն մեկ շաբաթից ավել է նրա հետ չի շփվում:
«Նրա ընտանիքը կործանվում է, նա կարծես հոգեվարքի մեջ գտնվի: Երեխաները մեծ դժվարությամբ են ընկալում ամուսնալուծության մասին տեղեկությունը», - հայտնել է աղբյուրը: