Հայերեն   English   Русский  

​Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը


  
դիտումներ: 440

93 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: Կաթվածից հետո, որը նա ստացել էր երկու շաբաթ առաջ, Պերեսը արհեստական կոմայի մեջ էր պահվում: Նախօրեին Պերեսի վիճակը կտրուկ վատացել էր: Գրում է Russian.rt.com-ը:

Շիմոն Պերեսը հոսպիտալացվել էր սեպտեմբերի 13-ին: Իսրայելցի քաղաքական գործիչներն արդեն հասցրել են իրենց ցավակցությունները հայտնել երկրի իններորդ նախագահի մահվան կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Շիմոն Պերեսը ծնվել էր ժամանակակից Բելառուսի տարածքում : Քաղաքական կարիերայի ընթացքում հասցրել էր զբաղեցնել Իսրայելի ԱԳՆ ղեկավարի, վարչապետի պաշտոնները, իսկ 2007թ. ընտրվել երկրի նախագահ: Նախագահի պաշտոնը լքել էր 2014թ.: 1994թ. արժանացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Հատկանշական է, որ մահվանից հետո Իսրայելի նախկին նախագահը դոնոր է դառնալու: Նա աչքի եղջերաթաղանթի դոնոր կդառնա և դրանք կստանան փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդները: Դոնորական փոխպատվաստման համար Պերեսի ընտանիքի անդամները տվել են իրենց համաձայնությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: