Հայերեն   English   Русский  

Գիտնականները հայտնաբերել են սեռական հարաբերություն ունեցած առաջին օրգանիզմներին


  
դիտումներ: 1157

Սեռական մերձեցման առաջին ապացույցները հայտնաբերվել են հնագույն ձկների մոտ, որոնք այդ գործողությունը կատարել են անսովոր եղանակներով:

Պրոֆեսոր Ջոն Լոնգը գրանցել է էվոլյուցիոն պատմության այն ճշգրիտ ժամանակահատվածը, երբ սեռական հարաբերությունը առաջին անգամ վերատադրության միջոց է դարձել արական 1 սմ երկարությամբ ոսկորի միջոցով:

Պրոֆեսոր Լոնգը և Ադելաիդա քաղաքի Ֆլինդերս համալսարանի նրա թիմը պարզել են, որ սեռական հարաբերություն ունեցած առաջին օրգանիզմները շոտլանդական փոքրիկ ձկներն են եղել:

430 միլիոն տարվա հնություն ունեցող հնագույն արարածների մնացորդների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք արական և իգական տարբերակվող օրգաններ ունեցած առաջին օրգանիզմներն են, իսկ սեռական հարաբերությամբ զբաղվել են քաղցրահամ լճերում, որտեղ և բնակվել են:

Հնէաբանները հայտնում են, որ սա մինչև մարդ սեռական հարաբերությունների էվոլուցիայի առաջին ցուցիչն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: