Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանում արտոնված հանրահավաքներին մասնակցելու համար 185 ակտիվիստ ձերբակալվել է


  
դիտումներ: 356

Ադրբեջանում Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի՝ սեպտեմբերի 11-ին և 17-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներից առաջ և հետո ընդհանուր առմամբ ձերբակալվել է 185 ակտիվիստ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվցական գործակալությունը, ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլըի տվյալների համաձայն՝ ձերբակալվածներից 170-ը եղել են այդ կուսակցության անդամներ:

Ժողովրդական ճակատը հրապարակել է բոլոր ձերբակալվածների անունները՝ նշելով այն շրջանային կազմակերպությունները, որոնց նրանք անդամակցել են: Ձերբակալվածներից 18-ը դատապարտվել է 5-30 օրվա վարչական կալանքի, ևս երեքը տուգանվել է, հինգը՝ դատարանի կողմից նկատողություն ստացել:

Նշենք, որ երկու հանրահավաքները իշխանությունների կողմից արտոնված են եղել, և դրանց ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: