Հայերեն   English   Русский  

​Լավրովն ու Քերին քննարկել են Հալեպում տիրող իրավիճակը


  
դիտումներ: 581

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին քննարկել են Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիին: Գրում է Russian.rt.com-ը:

«Այս առավոտ պետքարտուղարը զրուցել է նախարար Լավրովի հետ: Նրանք շարունակել են Հալեպում տիրող իրավիճակի վերաբերյալ նախօրեի քննարկումները, ինչպես նաև փխրուն համաձայնագրերը, որոնք ավելի վաղ` այս ամսվա ընթացքում մենք մշակել էին Ժնևում», - հայտարարել է Կիրբին:

Ավելի վաղ Կիրբին հաղորդել է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցով «ակտիվ բանակցությունները» շարունակում են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: