Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` նաև Հայաստանում, նշում են Ուսուցչի համաշխարհային օրը
Առաջին անգամ ուսուցչի տոնը նշվել է 1994թ.-ի հոկտեմբերի 5-ին, և մինչ այժմ, ամեն տարի, անփոփոխ, տոնը նշում են հոկտեմբերի 5-ին, թեև որոշ երկրներում տոնը փոփոխական է: Կարևորն այն է, որ տոնը չհամընկնի հյուսիսային կիսագնդում աշնանային, իսկ հարավային կիսագնդում` գարնանային արձակուրդներին: Ռուսատանը 1994թ-ից սկսած Ուսուցչի օրը նշում է միջազգային օրացույցով հոկտեմբերի 5-ին: Նախկինում այս մասնագիտական տոնը նշվել է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Ուսուցչի տոնը հոկտեմբերի առաջին կիրակին նշել են նաև Բելարուսի Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լատվիան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանը:
2011թ-ից Հայաստանում ուսուցչի օրը պաշտոնապես նշվում է հոկտեմբերի 5-ին (2001 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումը կատարվել է 2010թ.-ի հոկտեմբերի 5-ին, ՀՕ-134-Ն):
2002թ-ին Ուսուցիչների միջազգային օրվա պատվին Կանադայում թողարկվեց նամականիշ: Որոշ գնահատականներով` 2015թ-ին ամբողջ աշխարհում կպահանջվի միայն 35 մլն նոր ուսուցիչների կարիք տարրական դպրոցներում, գրեթե այնքան, որքան այսօր աշխատում են բոլոր նախակրթարաններում միասին վերցրած: Մեր օրերում ուսուցիչը ուշադրության և աջակցության կարիք ունի, քանի որ շատ երկրներում ուսուցչի կարգավիճակը վատթարացել է: Ուսուցչի օրվա տոնելու խնդիրներից մեկն էլ հանդիսանում է հասարակության ուշադրության գրավումը ուսուցչի մասնագիտության նկատմամբ հարգանքի արժանանալու անհրաժեշտության վերականգնումը և ապագայի կերտման հարցում ուսուցչի որոշիչ դերի ընդունումը:
Այսօր, Ուսուցիչների համաշխարհային օրը, ՄԱԿ-ը ամբողջ աշխարհի բնակչությանը և հատկապես ծնողներին, առաջարկում է գոնե մեկ րոպե մտածել, թե ինչպես է իրենց կյանքը փոխել ուսուցիչը: Պետք է գիտակցել, որ ուսուցիչները մեծ եռանդ ու ջանք են ներդնում նոր սերնդի կրթման, դաստիարակման գործում: Պետք է հարգել և գնահատել ուսուցչի անձնվեր ու պատասխանատու աշխատանքը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ