Հայերեն   English   Русский  

Աշխարհում յուրաքանչյուր հինգ րոպեում մեկ երեխա է մահանում բռնությունից

դիտումներ: 944

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ յուրաքանչյուր հինգ րոպեում աշխարհում մեկ երեխա է մահանում բռնությունից, իսկ մահացությունների երեք քառորդը տեղի է ունենում խաղաղության մեջ գտնվող երկրներում:

Հետևաբար յուրաքանչյուր օր ամբողջ աշխարհում բռնությունից 345 երեխա է մահանում: Մահացությունների 75 տոկոսը կամ 258-ը տեղի է ունենում խաղաղության մեջ գտնվող երկրներում:

բռնություն

Որոշ երկրներում բռնություններից մահացությունների թիվը զրոյացնում է սովից և հիվանդություններից երեխաների մահացությունների թիվը կրճատելու ջանքերը:

Բրազիլիայում 2000թ-ից ի վեր նվազել է հիվանդությունների պատճառով մինչև հինգ տարեկան երեխաների մահացությունների թիվը, սակայն դեռահասության տարիքում գրեթե 15,000 երեխա է մահանում:

Միլիոնավոր երեխաներ իրենց տներում, դպրոցներում և համայնքներում ենթարկվում են ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնության:

Պատերազմը ավելի է մեծացնում երեխաների նկատմամբ կիրառվող ամենօրյա բռնությունները:

ՅՈԻՆԻՍԵՖ-ը հայտնում է, որ բազմաթիվ կոնֆլիկտներում երեխաներին կարող է պաշտպանել կրթությունը, քանի որ այն նրանց նորմալության զգացողություն է տալիս, ինչպես նաև պաշտպանում նրանց զինված խմբավորումների անդամագրվելուց:

Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: