Խոհանոց
դիտումներ: 2510
Դրանք կարելի է ցանկացած միջուկով լցոնել: Ահա մի տարբերակ.
Բաղադրությունը
Կաղամբ՝ 70 գ
ալյուր՝ 100 գ
սերուցք՝ 100 գ
կոշտ պանիր՝ 500 գ
ձու՝ 2 հատ
պաքսիմատ, աղ ու սև պղպեղ:
Պատրաստման եղանակը
Կաղամբը խաշել, ինչպես տոլմայի համար ենք անում:
Տերևներն առանձնացնել, հեռացնել կոշտ կոթունները: Պանիրը շերտերով կտրատել ու կաղամբի մեջ դնել և ծրարի նման ծալել:
Ձուն սերուցքի, աղ ու պղպեղի հետ խառնել, յուրաքանչյուր «ծրարը» թաթախել ալյուրի, ապա ձվի մեջ, հետո՝ պաքսմիատի:
Տապակել միջին կրակի վրա, երկու կողմից:
Մատուցել սառը կամ տաք վիճակում, սերուցքի կամ մայոնեզի հետ:
Բարի ախորժակ: