Հայերեն   English   Русский  

«Երևան Օփեն». 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստ


  
դիտումներ: 534

Երեկ տեղի ունեցան «Երևան Օփեն»-ի 5-րդ տուրի հանդիպումները: Այս մասին հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան:

5-րդ տուրի կենտրոնական` Պավել Սմիրնով – Վիտալի Բերնադսկի և Հովիկ Հայրապետյան – Ալեքսեյ Ալեքսանդրով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Այս արդյունքից օգտվեցին Ռոբերտ Հովհաննիսյանն ու Դավիթ Քալաշյանը, ովքեր համապատասխանաբար հաղթեցին Արտավազդ Հայրապետյանին ու Տիգրան Հարությունյանին և միավորներով հավասարվեցին առաջատար քառյակին: 8 շախմատիստ վաստակել են 4-ական միավոր և առաջատարներից ետ են մնում կես միավորով:

Ասյօր կայանալիք 6-րդ տուրում կենտրոնական են լինելու Ռոբերտ Հովհաննիսյան – Հովիկ Հայրապետյան, Դավիթ Քալաշյան –Պավել Սմիրնով և Ալեքսեյ Ալեքսանդրով – Վիտալի Բերնադսկի պարտիաները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: