Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսն ամուսնալուծության շեմին են հայտնվել
Սակայն Բլեյք Լայվլին կամ Ռայան Ռեյնոլդսը դեռևս որևէ կերպ այդ տեղեկությունը չեն մեկնաբանել:
Իսկ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ` զույգն իսկապես ամուսնալուծության շեմին է հայտնվել, և դրա պատճառը մեկ այլ կին է դարձել:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ռեյնոլդսը համակրում է «Դեդփուլ» ֆիլմից իր գործընկեր Մորենա Բակորինիին և հանուն նրա պատրաստ է շատ քայլերի դիմել և անգամ լքել կնոջն ու երկու երեխաներին:
Աղբյուրը հայտնել է, որ զույգը գաղտնի հանդիպել է և բավական ջերմ եղել միմյանց հանդեպ: Gamenguide պորտալի փոխանցմամբ` զույգի հարաբերությունները վատթարացել են այն պահից ի վեր, ինչ նրանք որոշել են միասին ապրել: Տարածված ասեկոսեների համաձայն` նրանց չի հաջողվել հանգիստ միասին որևէ որոշում կայացնել, քանի որ նրանք միշտ հակասություններ են ունեցել:
Աղբյուրը հայտնել է, որ Լայվլին մշտապես սիրում է բողոքել, իսկ Ռայանը դա տանել չի կարողանում: Բացի այդ Բլեյքը ևս մշտապես հանդիպում է նախկին ընկերոջ` Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ և արդարանում, որ այդ հանդիպումներն ընդամենը ընկերական բնույթ են կրում: