Բարաք Օբաման մեկնաբանել է կանանց մասին Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարությունը
«Ավելի մեծ անհագտություն այս ընտրությունների ընթացքում առաջացնում է անհավանական հռետորությունը, որը լսվում է Հանրապետական կուսակցության ցուցակների վերևներից: Չեմ ցանկանում կրկնել դրանք, քանի որ շենքում երեխաներ կան», - հայտարարել է Օբաման:
Նա ընդգծել է, որ Թրամփը նվաստացնում է կանանց, ինչպես նաև փոքրամասնություններին, փախստականներին, այլ հավատքի մարդկանց, ծաղրում է հաշմանդամություն ունեցող անձանց, վիրավորում ամերիկացի զինվորներիին և վետերաններին:
Սպիտակ տան ներկայիս ղեկավարի խոսքով` նման արտահայտությունները խոսում են այն մասին, որ Թրամփն ընդհանրապես ինքնավստահ չէ և որ ինքնահաստատվում է այլ անձանց նվաստացնելու հաշվին:
«Դա այն բնավորության գիծը չէ, որը ես խորհուրդ կտայի որևէ մեկին ունենալ Սպիտակ տան Օվալաձև սենյակում», - հավելել է Օբաման: