Հայերեն   English   Русский  

​Ֆիդել Կաստրոն առաջարկել է Բարաք Օբամային և Դոնալդ Թրամփին կավե մեդալներ շնորհել


  
դիտումներ: 588

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն Granma պարբերականում հրապարակած հոդվածում առաջարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփին կավե մեդալներ շնորհել: Գրում է Russian..rt.com-ը:

«Եկեք չմոռանանք, որ կիրակի օրը տեղի կունենա երկրորդ հեռուստաբանավեճը: Առաջին դեպքում` երկու շաբաթ առաջ, ցնցում է տեղի ունեցել. պարոն Թրամփը, որին ես փորձառու փորձագետ էի համարում, պարտության մատնվեց, ինչպես և Բարաքն` իր քաղաքականությամբ: Այժմ հարկավոր է նրանց կավե մեդալներ շնորհել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Կաստրոյի խոսքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: