Կանանց մասին Թրամփի խոսքերը հավարասազոր են սեռական բնույթի հանցագործության. Սպիտակ տուն
«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ձայնագրությունը զզվելի է համարել, ինչպես դա արել է ամերիկացիների գերևակշռող մասը», - AFP լրատվական գործակալությունը մեջբերում է Էռնեստի խոսքերը:
Նա նաև ընդգծել է, որ ամերիկացիների գերակշռող մասը Թրամփի նկարագրած գրործողությունները «սեռական բնույթի հանցագործություն են համարում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը ներողություն էր խնդրել 10 տարվա վաղեմություն ունեցող տեսանյութում կանանց մասին հնչեցրած իր արտահայտությունների համար և հայտարարել, որ նմանատիպ տեղեկատվական հոսքերն ընտրազանգվածի ուշադրությունն առավել կարևոր խնդիրներից շեղելու համար են նախատեսված: