Հայերեն   English   Русский  

​Չինարիում ոռոգման ցանց է կառուցվում


  
դիտումներ: 4664

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում այս պահին ընթանում են ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: «Անկախ»-ի թղթակցի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասել է, որ ոռոգման նոր համակարգը հնարավորություն կտա՝ ութ հեկտար տնամերձ, մոտ քսան հեկտար էլ խաղողի այգիներ ոռոգել:

Սամվել Սաղոյանի խոսքով, ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Վիվասել ընկերության աջակցությամբ: Պատասխանելով սահմանին տիրող իրավիճակի մասին հարցին, գյուղապետ Սաղոյանն ասել է, որ Չինարիում այս օրերին իրավիճակը խաղաղ է, սահմանային միջադեպեր չեն գրանցվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: