Հայերեն   English   Русский  

​Բեյբի տոն Չինարիում. այստեղ այսօր լույս աշխարհ եկած Նարեն գյուղի այս տարվա վեցերորդ ծնունդն է


  
դիտումներ: 5387

Տավուշի մարզի սահմանապահ Չինարի գյուղի ամենավերջին տանը՝ Մակարյանների օջախում, որը գտնվում է հակառակորդի դիրքերից 600 մ հեռավորության վրա, լույս աշխարհ է եկել փոքրիկ Նարեն։

Նա այս տարի Չինարիում ծնված վեցերորդ երեխան է։ Անդրանիկ եւ Լիլիթ Մակարյանների առաջնեկը ծնվել է Բերդի հիվանդանոցում, թե մոր, եւ թե մանկան առողջությունը լավ է։ Հատկանշական է, որ փոքրիկ չինարեցին Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գենարալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ազգականն է։ Սահմանային գյուղում այս պահին մթնոլորտը տոնական է, գերեվարված Սրբավայրից՝ Խորանաշատից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Ֆելիքս Մակարյանի օջախում չինարեցիները նշում են Նարեի ծնունդը։ Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը մեր թղթակցի հետ զրույցում կիսել է համագյուղացիների ուրախությունը՝ սահմանին մոտ ապրող ընտանիքին հղելով բարեմաղթանքներ, իսկ փոքրիկ Նարեկին մաղթել խաղաղ մանկություն։ Նարեի ծնողները մտադիր են էլի համալրել ընտանիքը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: