Հայերեն   English   Русский  

​Քլոե Քարդաշյանի սիրելին շուտով հայր է դառնալու


  
դիտումներ: 718

Տրիստան Թոմփսոնի նախկին ըկերուհին հղի է մարզկից

Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ` Քլոե Քարդաշյանի, նոր սիրավեպի շուրջ սկանդալ է հասունանում: Օրեր առաջ հայտնի է դարձել, որ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը, որը Քլոեի ներկայիս սիրեցյալն է, շուտով հայր է դառնալու:

Ինչպես պարզվում է, կանադացի մարզիկը լքել է ընկերուհուն` Ժորդի Սիին, երբ նա արդեն հղի է եղել: Ժորդիի հղիության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մոդելը ինստագրամի իր էջում երեխայի պատվին կազմակերպված հավաքույթից տեսանյութ է հրապարակել: Գրում է Elle.ru.-ն:

Տարբեր աղբյուրների հավաստմամբ` Քլոեն տեղյակ է եղել մոդելի հղի լինելու մասին, սակայն այդ հանգամանքը նրան չի խանգարել:

«Տրիստանն այդ մասին անմիջապես պատմել է Քլոեին, և նա դրանում դատապարտելի ոչինչ չի տեսնում: Նրանք շատ լավ են զգում իրենց միասին, մշտապես ծիծաղում են և լավ ժամանակ անցկացնում: Եվ դա նրանց բավարար է: Ինչ վերաբերում է Թոմփսոնին, ապա նա մեծ ոգևորությամբ է ընդունել շուտով հայր դառնալու մասին տեղեկությունը: Նա չափազանց երջանիկ է և անհամբեր սպասում է, թե երբ է իրենց երեխան լույս աշխարհ գալու», - հայտնել են մարզիկի ընկերները:

Հիշեցնենք, որ Քլոեն և Տրիստանը ծանոթացել են աշնան սկզբին և այդ ժամանակվանից սկսած կարծես անբաժան են դարձել: Քարդաշյանը փորձում է ներկա գտնվել բասկեստբոլիստի գրեթե բոլոր խաղերին: Նախորդ ամիս զույգն անգամ հասցրել է միասին ոչ մեծ հանգիստ կազմակերպել Մեքսիկայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: