Հայերեն   English   Русский  

Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարն այցով մեկնել է Միացյալ Նահանգներ


  
դիտումներ: 381

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Հուլուսի Աքարը այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Գեներալ Աքարը մասնակցլեու է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ Միացյալ Նահանգների կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի անդամ-երկրների գլխավոր շտաբերի ղեկավարների խորհրդակցությանը: Կոալիցիայի մեջ մտնում է 65 երկիր:

«Իսլամական պետություն»-ը ներկայումս գլոբալ անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկն է: Երեք տարիների ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է գրավել Սիրիայի և Իրաքի զգալի մասը: Բացի այդ նրանք փորձում են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, մանսնավորապես՝ Լիբիայում: ԻՊ-ի դեմ պայքարի միացյալ ճակատ չկա: Ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում են Սիրիայի կառավարական զորքերը՝ ռուսական օդային-տիեզերական ուժերի աջակցությամբ, Իրաքի բանակը, միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ինչպես նաև քրդերը, Լիբանանի և Իրաքի շիա զինյալները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: