Սպիտակ տունը չի բացառում նոր հակառուսական պատժամիջոցների սահմանման հնարավորությունը
«Մեր պատասխան քայլերի շրջանակը չի սահմանափակվի միայն կիբեր ոլորտով: Այն կարող է նաև այլ պատասխան միջոցներ ներառել, որոնց թվում նաև ֆինանսական պատժամիջոցներ», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Էռնեստի խոսքերը:
Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարգադրություն է ստորագրել, որը թույլ է տալիս պատժամիջոցներն օգտագործել որպես կիբերհարձակման պատասխան միջոցներ:
Դա առաջին սպառնալիքը չէ, որ հնչեցնում են ամերիկյան իշխանությունները որպես դեմոկրատների սերվերները կոտրելու դեմ ուղղված քայլ:
Ավելի վաղ Բարաք Օբամայի օգնականը չէր բացառել, որ պատժամիջոցներ կսահմանվեն այն անձանց նկատմամբ, որոնք կոտրել են ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության կոմիտեի համակարգիչները: