Հայերեն   English   Русский  

Դուբայի էմիրն իր անձնական ինքնաթիռով 300 հազար դոլարին համարժեք օգնություն է ուղարկել Հաիթի


  
դիտումներ: 665

Դուբայի Էմիրն իր անձնական ինքնաթիռով շուրջ 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք օգնություն է ուղարկել Մեթյու փոթորկի հետևանքով մեծապես տուժած Հաիթի:

Շեյխ Մուհամադ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը դեռևս փոթորկի բռնկման առաջին օրերին 90 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ էր ուղարկել դեպքի վայր:

Նշենք, որ Հաիթին դեռևս չէր հասցրել վերականգնվել 2010 թվականին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից և դրան հաջորդած խոլերայի համաճարակից, երբ նոր բնական աղետը հարվածեց ՝ խլելով շուրջ 1000 մարդու կյանք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: