Հիլարի Քլինթոնի պատվին կազմակերպված երեկոյի աստղային հյուրերը. Լուսանկարներ
Իսկ թեկնածուները դեռևս շարունակում են ամեն կերպ փորձել գրավել դեռևս կասկածներ ունեցող ընտրազանգվածի ուշադրությունը և իրենց քարոզարշավի համար շարունակում դրամահավաքներ կազմակերպել:
Նախօրեին Հիլարի Քլինթոնի կողմնակից համաշխարհային աստղերի մասնակցությամբ մեծ դրամահավաք է կազմակերպվել Նյու Յորքի St. James Theatre թատրոնում:
Հիլարի Քլինթոնին աջակցելու նպատակով միջոցառմանը ներկա են գտնվել Ջուլիա Ռոբերթսը, Սառա Ջեսիկա Փարքերը, Էմիլի Բլանտը, Էնն Հեթեուեյը, Հելեն Միրենը, Սիենա Միլերը և մի շարք այլ համաշխարհային աստղեր:
Համաշխարհային աստղերը հերթով բարձրացել են բեմ և բոցաշունչ ելույթներ ունեցել: Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի ամուսինը` ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և դուստրը` Չելսին, ևս նրան աջակցելու նպատակով ներկա են գտնվել միջոցառմանը և ելույթ ունեցել: