Հայերեն   English   Русский  

​Նոբելյան մրցանակի դափնեկիրներն իրենց աջակցություն են հայտնել Հիլարի Քլինթոնին


  
դիտումներ: 610

The New York Times պարբերականի փոխանցմամբ` Նոբելյան մրցանակի յոթանասուն դափնեկիրներ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնին իրենց աջակցությունը հայտնելու մասին բաց նամակ են տարածել: Գրում է Russian.rt.com-ը:

Նոբելյան մրցանակի դափնեկիրների նամակի մեջ ընդգծվել է, որ հենց Հիլարի Քլինթոնը պետք է դառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը:

«Մեզ նախագահ է անհրաժեշտ, որը քաղաքական միջոցներով կխթանի երկրում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը », - նշվել է նամակի մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նոյեմբերի 8-ին տեղի կունենան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: