Միշել Օբամայի զգեստը զարմացրել է Բարաք Օբամայի հրաժեշտի ընթրիքի հյուրերին. Լուսանկարներ
Կազմակերպված ընթրիքի հյուրերը հաճելիորեն զարմացել են Միշել Օբամայի կրած էլեգանտ զգեստի պատճառով, որը Atelier Versace նորաձևության տունը հատուկ պատվերով կարել է ԱՄՆ-ի առաջին տիկնոջ համար:
Իսկ Իտալիայի վարչապետի կինը ընթրիքին ներկայացել է իտալացի դիզայներ Ermanno Scervino-ի զգեստով:
«Այսօր սա Միշելի և ինձ համար իմ նախագահության օրոք եզրափակիչ այցն ու պետական ընթրիքն է: Սակայն ամենինչ կարգին է: Եվ լավագույնը մենք թողել էինք վերջինի համար», - հայտարարել է Օբաման պատվավոր միջոցառման սկզբում:
Սպիտակ տանը կայացած ընթրիքի պատասխանատուն եղել է հայտնի գլխավոր խոհարար Մարիո Բատալին:
Իսկ երեկոյի ավարտին հյուրերի համար ելույթ է ունեցել ամերիկացի երգչուհի Գվեն Ստեֆանին: Երգչուհին ընթիրքին ներկայացել էր սիրելիի` Բլեյք Շելտոնի հետ: