Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի ոստիկանությունը Քոնիայում զինծառայողների է ձերբակալել


  
դիտումներ: 353

Թուրքիայի իշխանությունների կողմից երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը Քոնիա նահանգում գտնվող ավիացիոն բազայում մի շարք զինծառայողների ձերբակալության ուղղությամբ գործողություն է իրականացրել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիյեթ» թերթը, գործողության արդյունքում ձերբակալվել է 40 զինծառայող:

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: