Հայերեն   English   Русский  

​Պետական ծառայողներն իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ. Կարեն Կարապետյան


  
դիտումներ: 520

Պետական կառավարման մարմինները պետք է ոչ թե աշխատողների համար զբաղվածություն ապահովեն, այլ քաղաքացիների համար պետք է ծառայություններ մատուցեն:Եթե այդ ծառայությունները արդյունավետ չեն, պահանջված չեն, թանկ են, ապա դրանք պետք է վերանան և փոխակերպվեն:

Այս մասին այսօր Ազգային Ժողովում ներկայացնելով Կառավարության գործունեության ծրագիրը՝ նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ մեր հասարակության մեջ պետական ծառայողների կերպարը պետք է փոխվի:

«Պետական ծաայողներն իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ»-,ասաց Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ պետական մարմինների դուռը թակելով ՝ քաղաքացիները որակյալ սպասարկում պետք է ստանան: Սա, ըստ նրա, մշակույթ է, որի ներդրումը ժամանակ կպահանջի, բայց այդ ուղղությամբ քայլերը պետք է սկսել այսօրվանից:

Բազմաթիվ ծրագրեր վերանայելու, վերաիմաստավորելու կարիք կա: Ժամանակի հետ իրավիճակներ են փոխվում և ըստ վարչապետի կառավարությունը պետք է քննարկի այս պահին ավելացված արժեք չստեղծող ծրագրերը՝ այդ թվում՝ քննարկելով դրանց համար վարկային միջոցների ներգրավվման արդյունավետությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: