Հայերեն   English   Русский  

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը` Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների գլխավոր նպատակի մասին


  
դիտումներ: 565

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Միացյալ Նահանգները և միջազգային կոալիցիան Սիրիայում իրենց գլխավոր նպատակը համարում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարը: Գրում է Russain.rt.com-ը:

«Մեր ռազմական գործողությունների թիրախը Սիրիայում միայն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն է», - ընդգծել է Կիրբին:

Կիրբին նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները և միջազգային կոալիցիան պայքարում են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման դեմ:

Կիրբիի խոսքով` այդ խմբավորումը Սիրիայում ԱՄՆ-ի գլխավոր թիրախը չէ:

«Մենք ծանոթ ենք «ան Նուսրա» խմբավորմանը: Մենք այդ խմբավորման ահաբեկիչների դեմ քայլեր ձեռնարկել ենք», - հավելել է Կիրբին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: