Հայերեն   English   Русский  

​WikiLeaks կայքը հրապարակել է Բարաք Օբամայի էլեկտրոնային նամակագրության առաջին հատվածը


  
դիտումներ: 545

Սկանդալային WikiLeaks կայքը հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստի նամակագրության առաջին հատվածը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է WikiLeaks պորտալը, ԱՄՆ-ի նախագահի նամակներն ուղարկվել են bobama@ameritech.com. Էլեկտրոնային փոստից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր Ջոն Պոդեստի նամակագրության տասներեքերորդ հատվածը:

WikiLeaks պորտալի հրապարակած Ջոն Պոդեստի նամակները լույս են սփռում Հիլարի Քլինթոնի բնավորության, Ուոլ սթրիթի հետ նրա կապերի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համագործակցության վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: