Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու դեպքում Սիենա Միլերը կհեռանա ԱՄՆ-ից


  
դիտումներ: 904

Հայտնի դերասանուհի Սիենա Միլերը հայտարարել է, որ կրկին կվերադառնա Լոնդոն և վերջնականապես կլքի Միացյալ Նահանգները, եթե նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցի Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը: Գրում է Popcornews.ru.-ն:

Բրիտանացի դերասանուհին 4-ամյա դստեր հետ ԱՄՆ տեղափոխվել էր ընթացիկ տարվա օգոստոսին և հայտարարել, որ Նյու Յորքն իր համար ավելի ոգեշնչող է դարձել, քան Լոնդոնը:

Սակայն օրեր առաջ տված հարցազրույցներից մեկում Սիենան ընդգծել է, որ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում իր վերադարձը Լոնդոն հավանական է համարում:

«Չգիտեմ կկարողանամ արդյոք մնալ, եթե ամենինչ վատ ավարտվի, այնպես որ հույս ունեմ, որ Հիլարի Քլինթոնը կհաղթի», - հայտարարել է դերասանուհին Variety ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում` խոստովանելով, որ սկզբում Թրամփի փորձերը իր թեկնածություն առաջադրելու հարցում ընդամենը որպես կատակ է ընդունել:

«Սկզբում այդ ամենը ծիծաղելի էր թվում, քանի դեռ ես չէի գիտակցում, որ դա ամենևին էլ կատակ չէ: Իսկ այժմ ես իսկապես վախենում եմ: Նախկինում ես երբևէ ընտրությունների չեմ մասնակցել, ինձ համար դեռևս երբեք դրանց արդյունքներն այնքան կարևոր չեն եղել», - հայտարարել է Միլերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: