Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում HDP-ն և DBP-ն բողոքի ցույցի կոչով են հանդես եկել


  
դիտումներ: 776

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) և Դեմոկրատական շրջանների կուսակցությունը (DBP) Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի ձերբակալության դեմ կոչով են հանդես եկել:

Ինչպես հաղորդում է «Ակոս» թերթը, HDP-ն և DBP-ն կոչ է արել քաղաքացիներին տեղի ժամանակով 11:00-ին Ստամբուլում և Դիարբեքիրում դուրս գալ փողոցներ: Դիարբեքիրի քաղաքապետարանի շենքի առջև հավաքված քաղաքացիներին միջամտել են ոստիկանության աշխատակիցները:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և Դեմոկրատական շրջանների կուսակցության կոչից հետո Դիարբեքիրի նահանգապետը նման հավաքը «անօրինական» է որակել:

Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքն ու Ֆըրաթ Անլըն անվտանգության վարչության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից ձերբակալվել են հոկտեմբերի 25-ին: Ձերբակալությունները տեղի են ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: