Օբաման տեղյակ չի եղել, որ Քլինթոնը ծառայողական նպատակներով օգտագործել է անձնական փոստը. Սպիտակ տուն
դիտումներ: 1104
«Օբաման Քլինթոնի հետ փոխանակվել է էլեկտրոնային նամակներով… Սակայն նախագահը տեղյակ չի եղել, որ դա մասնավոր սերվեր է եղել և որ այն օգտագործվել է ծառայողական կարիքների համար: Նախագահն այդ մասին տեղյակ չէր, քանի դեռ այն բոլորին հայտնի չդարձավ», - Business Insider պարբերականը մեջբերում է Էռնեստի խոսքերը:
Ավելի վաղ WikilLeaks կայքը տեղեկություն էր տարածել, որ Բարաք Օբաման տեղյակ է եղել այն մասին, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը օգտագործել է անձնական փոստը ծառայողական նպատակներով նախքան լրատվամիջոցներում այդ տեղեկության հայտնվելը: