Ալուպատրի (հնդկական խոհանոց)
Միջուկը
Միջին չափսի 4 կարտոֆիլ
1 թ.գդալ շաքարավազ
1,5 թ.գդալ աղ
մի փոքր փունջ կանաչի (ըստ նախընտրության. մաղադանոս, սամիթ, համեմ կամ ռեհան)
1/4 թ.գդալ կարրի
1/6 թ.գդալ աղացած կոճապղպեղ
1,5 թ.գդալ քնջութ:
Պատրաստումը
Կարտոֆիլը լավ լվանալ ու կեղևով խաշել, ապա հովանալուց կեղևահանել ու հետո ճզմել: Ավելացնել մանրացրած կանաչին, քնջութը, աղն ու շաքարը, համեմունքներն ու խառնել: Միջուկը պատրաստ է:
Ալյուրը, քրքումը, աղը, ջուրն ու ձեթը խառնել, ապա ձգվող խմոր հունցել ու ծածկած դնել մի կողմ՝ 30 րոպեով:
Խմորը գրտնակել 3-4 մմ հաստությամբ շերտով, հովացած միջուկը հավասարաչափ տարածել վրան ու ափով սեղմել այնպես, որ փակչի, ապա ռուլետ փաթաթել:: Ստացված գլանից 1,5-2 սմ հաստությամբ շերտեր կտրատել ու դնել նախապես ալյուր ցանած մակերեսին: Տապակը տաքացնել ու ու ռուլետի շերտերը կարմրացնել ձեթի մեջ