Պուտինը պարգևատրել է Հասմիկ Պողոսյանին ու Էմիր Կուստուրիցային
Պարգևատրվողների թվում էին սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան: Նա պարգևատրվել է Բարեկամության շքանշանով «Ազգերի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման, ռուսաց լեզուն և մշակույթն արտասահմանում պահպանելու և ժողովրդականացնելու գործում ունեցած մեծ ներդումի համար»:
ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը Վլադիմիր Պուտինից Պուշկինի մեդալ է ստացել՝ «Մշակույթի և արվեստի, կրթության, հումանիտար գիտությունների ոլորտում մեծ ավանդի, մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգերի և ժողովուրդների մշակույթները մերձեցնելու և փոխհարստացնելու, բարձրարվեստ նմուշներ ստեղծելու մեջ ունեցած ներդրումների համար»:
Ավելի վաղ ՌԴ բարեկամության շքանշանով էր պարգևատրվել նաև ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: