Հայերեն   English   Русский  

Թուրքիայում աշխատանքից հեռացվել է երկրի ՆԳՆ 250 աշխատակից


  
դիտումներ: 529

Թուրքիայի իշխանությունների կողմից երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձի իրականացման մեջ մեղադրվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլնեի շարժման դեմ գործողության շրջանակներում աշխատանքային նոր զտումներ են անցկացվել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haber 7» թերթը, աշխատանքից հեռացվել են ժանդարմերիայի 153 և առափնյա անվտանգության 112 աշխատակիցներ: Թուրքիայում Գյուլնեի կողմնակիցների դեմ գործողությունների շրջանակներում, ըստ վերջին տվյալների, աշխատանքից հեռացվել է Ներքին գործերի նախարարության մոտ 13 հազար աշխատակից:

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: