Հայերեն   English   Русский  

«Լավ անողների» «լավ անելը» չի պակասի, քանի դեռ «լավ անելը» կառավարման փիլիսոփայություն է


  
դիտումներ: 597

Ս.թ. հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը հարց բարձրացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Դավթաշեն վարչական շրջանում կառուցապատման մի թույլտվություն տալու հիմքերի՝ իրականությանը չհամապատասխանելու կապակցությամբ:

Բարձրացված հարցը վերաբերում էր ոչ թե կառուցապատողի արժանի լինել-չլինելուն, այլ նրան, որ թույլտվության մեջ տարածքի մասին նշվել էր, թե այն «հարթ և անբարեկարգ է», մինչդեռ իրականում այն «թեք, բարեկարգ, կանաչապատ գազոնի մի մասն է»: Հարցում առկա մտահոգությունը վերաբերում էր նրան, թե քաղաքապետն ինչ է պատրաստվում անել նման՝ իրականությանը չհամապատասխանող հիմնավորումներով թույլտվությունները ապագայում բացառելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: